ԵՄՊՔ ուսանողները աշխատանքի տեղավորման և պրակտիկաներին մասնակցելու լայն հնարավորություններ կունենան
November 1, 2018 at 6:37 pm
Երևանի մշակույթի պետական քոլեջում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումը՝ Շենգավիթի Զբաղվածության Տարածքային Կենտրոնի փոխտնօրեն Ա. Բարեղամյանի և ԵՄՊՔ ուսանողների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄՊՔ ուսանողներին ապագայում աշխատանքի տեղավորելու, պրակտիկաների ուղարկելու և սեփական բիզնեսը ստեղծելու ժամանակ աջակցությանը վերաբերող հարցեր: Նշենք նաեւ,որ հանդիպումները կազմակերպվում են ԵՄՊՔ ղեկավարության և կարիերայի կենտրոնի պատասխանատու Գագիկ Սարգսյանի նախաձեռնությամբ: