Հայտնի են «Славянский базар-2019» ազգային նախընտրական փուլի եզրափակիչ անցած մասնակիցների անունները
February 8, 2019 at 10:30 pm,
No comments
Այսօր՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Славянский базар-2019» միջազգային մրցույթի ազգային նախընտրական փուլի լսումները:
Լսումները մեկնարկերկեցին Հայաստանյան պատվիրակության և ժյուրիի ղեկավար՝ Վրեժ Կիրակոսյանի խոսքով, ով հայտարարեց նախընտրական փուլի մասնագիտական հանձնախմբի անդամների անունները:
Նրանք են ՝ Երաժիշտ,երգիչ,երգահան,ԵՄՊՔ դասախոս՝ Արմեն Գևորգյանը, ՀՀ վաստակավոր արտիստ,երգիչ՝ Մհեր Մեսրոպյանը,
ՀՀ վաստակավոր արտիստ,երգչուհի՝ Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ,
երգչուհի՝ Գայանե Հովհաննիսյանը, ԵՄՊՔ դասախոս,ռեժիսոր, դրամատուրգ և դերասան՝ Համլետ Թադևոսյանը և պրոդյուսեր, PR ոլորտի մասնագետ , ոճաբան ՝ Հարություն ՔԷլլէեանը:
Ժյուրիի անդամները լսեցին երիտասարդ և փոքրերի անվանակարգերում հայտագրված գրեթե բոլոր մասնակիցներին և հնչեցրին մասնագիտական տեսակետներ:
Փոքրերի անվանակարգում եզրափակիչ են անցել՝ Անժելա Ալբերտյանը,Նարեկ Հարությունյանը և Ալեքս Հարությունյանը , իսկ երիտասարդ կատարողների անվանակարգում՝ Վերոնիկա Գրիգորյանը, Մոնիկա Մանուչարովան, Արմենուհի Գասպարյանը, Զառա Մուրադյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արմեն Չամիչյանը, Սյուզաննա Մելքոնյանը և Հարություն Խաչատրյանը:
Մրցույթի հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 12-ին:
Փետրվարի 12-ին կկայանա նաև մամլո ասուլիս, որտեղ և կհայտարարվեն Հայաստանը ներկայացնող մասնակիցների անունները:
ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Սամվել Պետրոսյանի