Ովքեր են ներկայացնելու Հայաստանը «Սլավյանսկի բազար-2019»-ում
Արդեն երեք տարի է ինչ Սլավյանսկի բազար միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցներին ընտրում է Երևանի մշակույթի պետական քոլեջը՝ աջակցությամբ <<MGER ARMENIA>> փրոդաքշնի: 2019 թվականից թիմին միացել է նաև Հայաստանի պետական ֆիլարմոնիան:Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ , «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի Հայաստանյան ազգային նախընտրական փուլը:
Եզրափակչի ընթացքում ժյուրին ընտրեց մանկական եւ երիտասարդ կատարողներից մեկական հաղթող, ովքեր հուլիսի 8-ից 18-ը Վիտեբսկ քաղաքում կայանալիք ամենամյա «Սլավյանսկի բազար-2019» միջազգային մրցույթ-փառատոնում կներկայացնեն Հայաստանը:
Դադարից հետո բեմ բարձրացան Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,երգիչ,պրոֆեսոր, «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար՝ Վրեժ Կիրակոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ,երգիչ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ՝ Մհեր Մեսրոպյանը , և հայտարարեցին այն մասնակիցների անունները,ովքեր կներկայացնեն Հայաստանը այս միջազգային մրցույթում: Այսպիսով՝ Երիտասարդ կատարողների անվանակարգում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Մանուչարովան,իսկ մանկական կատարողների անվանակարգում՝ Անժելա Ալբերտյանը:
Ազգային նախընտրական ժյուրիի կազմում էին ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը, երգիչ, ԵՄՊՔ կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյանը, երգիչ, ԵՄՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ռեժիսոր Համլետ Թադեւոսյանը եւ ոճաբան-պրոդյուսեր Հարություն Քելլեյանը:
Լուսանկարները ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ
Լուսանկարիչներ՝ Մուշեղ Էլոյան, Սուրեն Կիրակոսյան, Կարեն Ղուկասյան, Սամվել Պետրոսյան