«Դերասանական արվեստ» և «ռեժիսուրա» մասնագիտությունների 1-ին կուրսի ուսանողները, դասախոսներ՝ Գ․Վարդանյանի, Ա․Սեյրանյանի, Գ․Մուրադյանի և Ս․ Վանյանի ուղեկցությամբ այցելեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ դիտելու Ալ․Շիրվանզադեի «Ազգային գործիչը» ներկայացումը։
«Ազգային գործիչը» խորագրով այս թատերախաղն իր ներկայացված տիպարներով կարծես արտացոլում էին նյութապաշտ, մակերեսային մտածողությամբ տոգորված մի շարք հայ ունևորների հոգեվիճակը, ուր դրամը գերիշխում է բոլոր արժեքներին:
Շուրջ մեկուկես ժամ տևած ներկայացումը, իր կատակերգական հումորի սրամիտ ոճով, հանդիսատեսին մտովի տեղափոխեց անցյալ դարաշրջանի հայ հասարակական կյանք: