ԵՄՊՔ ուսանողուհին միջազգային մրցույթում առաջին մրցանակակիր
November 2, 2019 at 7:15 pm
Սույն թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետության Նավապոլացկ քաղաքում կայացած «XALI-XALO 2019» ամենամյա երգի պատանի կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից ԵՄՊՔ ուսանողուհի Տաթևիկ Արծրունյանը արժանացել է մրցույթի 1-ին մրցանակին։ Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է նաև քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Մրցույթին մասնակցել են 45 անհատ կատարողներ վեց երկրներից։ Մաղթում ենք հաջողություններ մեր սիրելի ուսանողուհուն Հայաստանի անունը բարձր պահելու և փայլուն ելույթներ ունենալու համար։