Քոլեջի ուսանողները բեմականացված ընթերցեցին Մ․ Մանուշյանի և կնոջ նամակագրությունը․ (տեսանյութ)
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում»
ծրագրի շրջանակներում, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ազատ Ֆրանսիա.
հող, որ հարազատ է հայերին» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր երկրորդ համաշխարհային
պատերազմի ժամանակ դիմադրության շարժմանը գործուն մասնակցություն ունեցած հայ պարտիզանական
ջոկատներին:
Ընթացքում ցուցադրվեցին հայ պարտիզանների շքանշանները, անձնական իրերը, ինչպես նաև Շառլ դը Գոլի կողմից նրանց հանձնված պարտիզանական դրոշը:
Միջոցառմանը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ֆլորա Խուդոյանը և «Դերասանական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Վահագն Մանուկյանը, Ազնավուր քոլեջի Ուսանողական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Համլետ Թադևոսյանի բեմադրությամբ, ընթերցեցին հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինեի նամակագրությունից հատվածներ:
Բեմականացման ընթացքում ուսանողների կերպարային հագուստները տրամադրել էր ոճաբան Նաիրա Նիազյանը և «Մատնոց» կարի արվեստանոցը։
Լուսանկարները՝ Մերի Հակոբյանի
«Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի
Մանրամասները՝ կից տեսանյութում․