«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսը շրջայց ունեցավ «Ալեքս» տեքստիլում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի գործընկեր «Ալեքս» տեքստիլ ընկերության արտադրամասում այս
անգամ շրջայց ունեցավ քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսի
ուսանողների առաջին խումբը՝ քոլեջի «Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկանների
ամբիոնի» դասախոս Էլեն Սարգսյանի ուղեկցությամբ։
Արտադրամասի հաշվապահության բաժնի հմուտ մասնագետները ուսանողներին ծանոթացրին հաշվապահական մի քանի կարևոր փաստաթղթերի լրացման կարգին, ՀԾ և 1C ծրագրերին, ներկայացրին ֆինանսական վիճակի մասին հաշվետվության կառուցվածքը, ինչպես նաև մի քանի հաշվապահական նրբություններ ու գաղտնիքներ։
Քոլեջի Կարիերայի կենտրոնի և
«Ալեքս» տեքստիլ ընկերության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, առաջիկայում նախատեսվում է քոլեջի
«Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունում սովորող ուսանողների մյուս խմբի այցը՝
արտադրամասի հաշվապահության բաժին։
Ինչպես նաև այմանավորվածություն է ձեռք բերվել, առաջիկայում տվյալ ուսանողների այցն անցկացնել նաև արտադրամասի Մարքեթինգի և HR բաժիններում։