Ժամանակակից պարի փորձի փոխանակում՝ Պրահայի պարայի կոնսերվատորիայի սանի և «Ազնավուր» քոլեջի ուսանողների միջև
Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ փորձի փոխանակում և վարպետության
դաս՝
«Պարարվեստ» մասնագիտության ուսանողների համար։
Չեխիայի հանրապետության Պրահա քաղաքի Այսեդորա Դունկանի անվան պարային կոնսերվատորիայի սան, մեր հայրենակից Լիլիթ Հարությունյանը «Պարարվեստ» մասնագիտության ուսանողներին փոխանցեց պարային մի քանի դետալներ ու ժամանակակից պարի համաշխարհային նորություններ՝ խորեոգրաֆ, ժամանակակից պարի ուսուցիչ Այսեդորա Դունկանի տեխնիկայով։
Իսկ քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողներն էլ, որպես փորձի փոխանակում, մեր հայրենակցին ներկայացրեցին հայկական ժողովրդական պարեղանակների կարևոր դետալներ ու շարժումներ։
Ուսանողական մասնագիտական փորձի փոխանակումը կայացած համարելով Լիլիթ Հարությունյանը խոստացավ հաջորդ անգամ Հայաստան գալուն պես կրկին այցելել ու իր ստացած ժամանակակից պարային գիտելիքներով փոխանակվել քոլեջի ուսանողների հետ։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հայկ Առաքելյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․