
Տնօրեն, պրոֆեսոր
Ուրախ եմ Ձեզ ողջունելու՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի պաշտոնական կայք-էջ այցելելու համար:
Մեր կայքում Դուք կգտնեք տեղեկատվություն քոլեջի պատմության, գործունեության, կառուցվածքի, զարգացման ծրագրերի, իրականացվող կրթական ծրագրերի, մատուցվող ծառայությունների, կառավարման, ինչպես նաև ուսանողական առօրյայի վերաբերյալ:
Մեր նպատակն է՝ կայքի միջոցով ապահովել քոլեջի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը։ Ուստի, կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:
Հուսով եմ, որ մեր կայքն այսուհետ ևս կշարունակի Ձեզ համար լինել փնտրված և օգտակար հարթակ, որտեղ կգտնեք քոլեջի հետ կապված Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ակնկալում եմ արդյունավետ համագործակցություն: