
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Հանրակրթական առարկանների ամբիոն» Վարիչ
Ծնվել է 1985 թվականի հուլիսի 10-ին՝ Երևանում։
1992-2000թթ. Ավարտել է Երևանի N124 միջնակարգ դպրոցը (այժմ Ա. Արմենակյանի անվան համար 26 հիմնական դպրոց)։
2000-2002թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Իմաստասեր» հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում:
2002-2007թթ. Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Ֆիզիկամաթեմատիկական-տնտեսագիտություն» ֆակուլտետում և ստացել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տնտեսագիտության ուսուցչի որակավորում:
2007-2008թթ․ աշխատել է Ռ․ Սարգսյանի «Էլիտա» մասնավոր դպրոցում՝ որպես «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի։
2016-2020թթ. Աշխատել է Երևանի ջազային արվեստի պետական քոլեջում, որպես «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների դասախոս։
2020-2022թթ․ աշխատել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների դասախոս։
2022 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում՝ որպես «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների դասախոս։
2022 թվականից հանդիսանում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հանրակրթական առարկաների ամբիոն»-ի վարիչ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։