ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
January 12, 2021 at 8:16 pm

Սույն թվականի հունվարի 8-10-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում օնլայն հեռարձակմամբ տեղի ունեցավ Բելառուսի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին նաև ԵՄԱՊՔ ուսանողները «ИНСТРУМЕНТАЛЬНАЯ МУЗЫКА», «ВОКАЛ», «ХОРЕОГРАФИЯ», «ИЗОБРАЗИТЕЛЬНОЕ ИСКУССТВО» նոմինացիաներում։
Մրցույթին մասնակցում էին ԱՊՀ -ի և Եվրոպայի թվով 28 երկրներից 629 կատարողներ։
Հայաստանը մրցույթում արժանացել է առաջին և այլ մրցանակների։
«ИНСТРУМЕНТАЛЬНАЯ МУЗЫКА» նոմինացիայում ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ արժանացել է 1-ին պատվավոր մրցանակին, իսկ ուսանողներ ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ (հարվածային գործիքներ) և ԷՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ (կիթառ)՝ 2-րդ կարգի դափնեկրի:
«ВОКАЛ» նոմինացիայում քոլեջի ուսանողներ ՎԱՀԱԳՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ԳԱՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ և ՄԱՐԻԱ ԽԱՆԴԱՆՅԱՆՆ արժանացել են 2-րդ մրցանակին։
«ХОРЕОГРАФИЯ» նոմինացիայում ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆ արժանացել է «3-րդ աստիճանի դափնեկիր» մրցանակին:
«ИЗОБРАЗИТЕЛЬНОЕ ИСКУССТВО» նոմինացիայում քոլեջի շրջանավարտ ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈԼՅԱՆՆ արժանացել է 1-ին պատվավոր մրցանակին, իսկ ուսանողներ ԱԶԱՏ ՇԱՓԱՂԱԹՅԱՆԸ և ԱՆՈՒՇ ՄԱՅԻԼՅԱՆԸ՝ «3-րդ աստիճանի դափնեկիր» մրցանակին:
Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր նաև ԵՄԱՊՔ դասախոս, երգիչ Վրեժ Կիրակոսյանը։
