ԵՄԱՊՔ-ի և Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց․ (տեսանյութ)
Օրերս,
վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ձմեռային այգին, չնայած ցրտաշունչ եղանակին,
առավել ջերմ էր։ Այգում թևածում էր Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ ուսանողների
ջազային կատարումները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ։
ԵՄԱՊՔ-ի նվագախմբի երաժիշտների հնչյունների և երգող արտիստների կատարումների ներքո հանդիսատեսը, թանգարանի աշխատակիցների հետ միասին, այգու եղևնիներին ու ծառերին տոնական տեսք տվեց՝ զարդարելով։
Խորհրդանշական այս միջավայրում ԵՄԱՊՔ-ի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենները համագործակցության և փոխըմբռնման հուշագիր կնքեցին։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, ԵՄԱՊՔ-ի ուսանողների համար թանգարանը, որպես պրակտիկ հարթակ տրամադրելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։
«Մենք տարին ինչպես սկսել, այնպես էլ ավարտում ենք՝ մշակութային։ Սա խորհրդանշական է քանի որ մենք գտնվում են վարպետի այգում։ Կուզենամ, որ այս հուշագիրը ևս խորհրդանշական լինի այն առումով, որ մեր ուսանողները և աշխատակիցները ունենան հնարավորություն, մշտապես այցելելու վարպետի տուն- թանգարան, ծանոթանալու նրա գրական ժառանգությանը»,- ասաց ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու խոստացավ ուսանողների հետ բազմաժանր, հետաքրքիր միջոցառումներով հաճախ լինել վարպետի այգում։
«Այս հուշագրով Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ այսօր սկիզբ ենք դնելու մի հետաքրքիր համագործակցության։ Ինչպես պարոն Կիրակոսյանը շեշտեց, վարպետի այգում ամռանը հաճախակի կունենանք հետաքրքիր միջոցառումներ ԵՄԱՊՔ-ի մասնակցությամբ, քանի որ այս քոլեջն ունի բազմաշնորհ ուսանողներ, որոնք իրենց ներկայությամբ հետաքրքիր կդարձնեն թանգարանի կյանքը»,- վստահեցրեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը։
Ի դեպ, ԵՄԱՊՔ-ն, Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի կողմից, համագործակցության համար արժանացավ շնորհակալագրի։
Մանրամասները՝ դիտե՛ք տեսանյութում․