ԵՄԱՊՔ-ի սաները մասնակցեցին «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի վարպետության դասին
Օրերս Հայաստանի պատմության թանգարանում, «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում, տեղի
ունեցավ
«Ինքնություն: Լուսանկար մեկ ազգի մասին» թեմայով բանախոսություն: Այն վարում էր «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը:
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողները ևս հնարավորություն ունեցան ներկա լինելու յուրօրինակ վարպետության դասին: Այցելուները հնարավորություն ունեցան լուսանկարվելու «Մարաշլյան ֆոտոատելիե»-ի կողմից տրամադրված ավանդական զգեստով, մի շարք տարազային դետալներով (գլխազարդ, գոտի և այլն), իսկ լուսանկարելու պատասխանատու աշխատանքը վստահված էր ԵՄԱՊՔ-ի սաներին:
Ուսանողների աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև.