ԵՄԱՊՔ-ում կայացավ լուսանկարչական աշխատանքների ամենամյա ցուցահանդես-մրցույթը
Օրերս, Երևանի մշակույթի և արվեստի
պետական քոլեջում տեղի ունեցավ «ԻՄ ԵՐԿԻՐՆ ԻՄ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ» խորագրով, քոլեջի «Լուսանկարչական
գործ» մասնագիտության ուսանողների լուսանկարչական աշխատանքների, արդեն ավանդույթ դարձած, ամենամյա ցուցահանդես-մրցույթը:
Մինչ հյուրերն ու ընտրող ժյուրիի անդամները ծանոթանում էին ուսանողների լուսանկարչական ապարատի օգնությամբ անմահացրած խորհրդավոր ու յուրօրինակ աշխատանքներին, ԵՄԱՊՔ-ի «Գործիքային արվեստ» և «Երգեցողություն» մասնագիտության ուսանողներները ապահովեցին երաժշտական մասը՝ Շ․ Ազնավուրի ստեղծագործություններից մինչև հայկական ժողովրդական ու էստրադային կատարումներ։
Ոլորտի լավագույն մասնագետները, քոլեջի դասախոսների հետ միասին, լավագույն աշխատանքների առատության պատճառով, ընտրության մեջ խճճվելով, երկարատև ու արդյունավետ քննարկումներից հետո եկան ընդհանուր հայտարարի և ընտրեցին հաղթողներին։
Արդյունքում, «Լավագույն դիմանկար» անվանակարգը բաժին ընկավ Սոնա Մատինյանին, «Լավագույն բնապատկեր»-ը՝ Էլեն Աբրամովային, «Լավագույն մտահղացում»-ը՝ Սոնա Պետրոսյանին։ Իսկ ակտիվ մասնակցության համար շնորհակալագրի արժանացավ ուսանող Արամ Գրիգորյանը։
«ԻՄ ԵՐԿԻՐՆ ԻՄ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ» լուսանկարչական մրցույթում 3-րդ մրցութային տեղը զբաղեցրեց Նարեկ Մելոյանը։ 2-րդ մրցանակը բաժին հասավ Հայկ Մամիկոնյանին։ Իսկ 1-ին և պատվավոր մրցանակակիրը դարձավ 4-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Գրիգորյանը։
Մանրամասները՝ դիտե՛ք տեսանյութում․