Ազնավուր քալեջը և «Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան»-ը համագործակցության հուշագիր կնքեցին
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջը և «Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան» հոգևոր երաժշտության կենտրոնն
այսուհետ կունենան սերտ համագործակցություն։
Օրերս, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և «Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան» հոգևոր երաժշտության կենտրոնի տնօրեն Սուսսաննա Դավթյանը, համագործակցության հուշագիր կնքեցին։
Երկու ՊՈԱԿ-ների տնօրենները քննարկելով հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան ընթացիկ տարում։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։