«Չինար ես»․ «Ազնավուր» քոլեջի ուսանողների կատարումը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բակում․ (տեսանյութ)
«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային
անսպառ հարստությունը․․․»։ Մեծանուն գրող Ավետիք
Իսահակյանն այսպես է խոսել Կոմիտաս Վարդապետի մասին։
Վարդապետի անսպառ հարուստ ժառանգությունը բացահայտելու համար վերջերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Էստրադային արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները այցելել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Թանգարանի 8 թեմատիկ սրահներում ուսանողները ուսումնասիրել են հայ ազգային դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, երաժշտագետ-բանահավաք, խմբավար, երգիչ, մանկավարժ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգությունը, կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը։ Ինչպես նաև բացահայտել նրա կյանքի բացառիկ դրվագները:
Ի դեպ, պարզվում է, որ թանգարանում գտնվող Կոմիտաս վարդապետի դաշնամուրի վրա վերջին անգամ թույլատրվել է նվագել միայն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 2015 թվականին նրա վերջին անգամ Հայաստան այցելության ժամանակ։
Հենց թանգարանի բակում, Վարդապետի հուշարձանի մոտ, ուսանողները Կոմիտասի թողած ժառանգությամբ ոգեշնչված, ինքնաբուխ երգել են «Չինար ես» ստեղծագործությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․