Քոլեջի ուսանողներն այցելել էին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Երևանի
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Կոսմետիկա և դիմահարդարման
արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն օրերս այցելել էին հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Ուսանողները, դասախոս Սոնա Վանյանի ուղեկցությամբ, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հեղինակի գրական ժառանգությունը, ծանոթացան անձնական իրերին, հայանպաստ գործունեությանն ու կենսագրության հայտնի ու անհայտ էջերին։