«Պարզապես սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը»,- Լուիզա Ղամբարյանի խորհուրդը՝ Ազնավուր քոլեջի ուսանողներին
«Մերօրյա արտիստներին
ինքնաճաչումն ու ինքնակատարելագործումն է պակասում։ Արտիստը պետք
է նախ ինքն իրեն ճանաչի, որպեսզի կարողանա կերպարին ևս ճանաչել»,- Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
ուսանողների հետ ունեցած վարպետության դաս-հանդիպման ժամանակ ասաց Երևանի Հ․ Ղափլանյանի անվան Դրամատիկական
թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա
Ղամբարյանը։
«Եթե ես լինեի բժիշկ չէի կարողանա բեմում Ջուլիետ խաղալ։ Իսկ արտիստը, բեմում կերտում է յուրաքանչյուր կերպար, թե՛ դրական, թե՛ բացասական»,- մասնագիտական նրբություններն ու գաղտնիքներն ապագա դերասանների ու ռեժիսորների համար բացահայտեց Լուիզա Ղամբարյանն ու կիսվեց իր հարուստ փորձով։
«Մեր մասնագիտությանը պետք է նվիրվել։ Արտիստ լինելը հեշտ չէ, կան խնդիրներ, որոնցից խուսափելը շատ դժվար է, բայց մենք սիրելով մեր մասնագիտությունը կարողանում են հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ»,- Ազնավուր քոլեջի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա», «Էստրադային արվեստ» մասնագիտությունն ուսումնասիրող ուսանողների հետ իր մասնագիտական դժվարությունների, բախումների ու հաղթանակների մասին պատմեց Լ․ Ղամբարյանն ու խորհուրդ տվեց․ «Նպատակասլաց եղեք, միայն նման մարդը կարող է հասնել բարձունքների։ Եվ, ամենակարևորը, պարզապես սիրեք ձեր ընտրած մասնագիտությունը»։
Տեքստը՝ «Ռեժիսուրա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ջանիտա Աթայանի
Լուսանկարները՝ «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի։
Տեսանյութը՝ «Լուսանկարչություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանի
Վարպետության դասի մանրամասները՝ տեսանյութում․