«Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին շնորհվել է «Արտաշես 1-ին աշխարհակալ» շքանշան
Վերջերս կայացավ «Գայանե մայրապետ 2023» համահայկական 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվեցին
և մեծարվեցին Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում իրենց ներդրումն ու
ավանդն ունեցող նվիրյալներ։ Երեկոյի
ընթացքում, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանին, հայ Արվեստի և մշակույթի պահպանման, զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, շնորհվեց «Արտաշես 1-ին աշխարհակալ» պատվո շքանշան։
Վ․ Կիրակոսյանը շքանշանը ստանալուց հետո շնորհակալություն հայտնեց պարգևի համար, ապա հավելեց․ «Ի սեր Աստծո, ես աշխատող, ծառայող մարդ եմ, շատ երիտասարդ եմ, կրթական և մշակութային ոլորտներում դեռ շատ ավանդ ունեմ ներդնելու»։