Նկարիչ -վերականգնող մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ ռուս մասնագետների վարպետության դասին
Սեպտեմբերի 30-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի ունեցավ Մոսկվայի Գրաբարի վերականգնողական կենտրոնի նկարիչ-վերականգնողներ Վլադիմիր Սիմոնովի, Տատյանա Պիմենովայի և Դմիտրի Կոտովի վարպետության դասը։ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, դասախոս Սամվել Ենոքյանի գլխավորությամբ, ևս ներկա էին վերոնշյալ վարպետության դասին։
Մասնագետները մեծ խանդավառությամբ և պատրաստակամությամբ ժամեր շարունակ ներկայացրեցին ռեստավրատորի մասնագիտության բարդություններն ու նրբությունները՝ միաժամանակ աշխատելով վերականգնման ենթակա քանդակների վրա։
Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նաև նկարիչ-վերականգնողների՝ Սևանա լճի գեղատեսիլ ափին նկարած գեղանկարները։