«Պարարվեստ» մասնագիտության ուսանողները ՌԴ-ում ելույթ են ունեցել «Նասլեդնիկի տրադիցիյ» փառատոնին
Հուլիսի 4-8-ը Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Նադեժդա Սարգսյանի անվան «Երաժշտության ամբիոնի» վարիչ Մարիամ Հովհաննիսյանի և դասախոս Թամարա Գալոյանի ուղեկցությամբ, Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են «ՆԱՍԼԵԴՆԻԿԻ ՏՐԱԴԻՑԻՅ» փառատոնին:
Քոլեջի ուսանողները պարային կատարումներով հանդես են եկել փառատոնի բացմանը, իսկ հաջորդ օրը՝ ներկայացրել են հայկական ժողովրդական պարեր:
Փառատոնի շրջանակներում ուսանողները մասնակցություն են ունեցել «Դիզայնի հիմունքներ» խորագրով վարպետաց դասերին, կավագործության դասերին, ինչպես նաև այցելել են տարբեր մշակութային կառույցներ, գերատեսչություններ:
Պատվիրակության անդամները Չերեպովեց քաղաքի շրջակայքում գտնվող Վիտեգրա քաղաքում փառատոնի շրջանակներում այցելել են ՌԴ ԱԻՆ-ին կից արկտիկական փրկարարական կրթագիտական «ՎԻՏԵԳՐԱ» կառույց, շրջել «ՊՈԴՎՈԴՆԱՅԱ ԼՈԴԿԱ» թանգարանում, ինչպես նաև ունեցել են Էքսկուրսիա՝ դեպի Անդամ լեռ: Ակտիվ մասնակցության համար քոլեջը պարգևատվել է շնորհակալագրով։
Մանրամասները՝ տեսանյութում․