Ղազախստանի հեղինակավոր մրցույթում ԵՄԱՊՔ-ի սաները մրցանակներ են բերել Հայաստան
Ղազախստանի հանրապետության Ալմա Աթա քաղաքում, սեպտեմբերի 13-ից-19-ը
կայացած ամենամյա «BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների արվեստի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները, տարբեր տարիքային խմբերում
և անվանակարգերում, արժանացել են մրցանակային տեղերի:
Երգեցողություն անվանակարգում՝ ժողովրդական- դասական, էստրադային-ջազային ժանրերում առաջին մրցանակի են արժանացել Արման Գրիգորյանը, Սուրեն Խաչատրյանը և Մարիա Խանդանյանը։ Իսկ Գարիկ Սիմոնյանը, Դավիթ Ավետիսյանը և Էմիլյա Սիմոնյանը ՝ երկրորդ մրցանակի:
Պարարվեստ անվանակարգում, ԵՄԱՊՔ-ի պարային համույթն արժանացել է երկրորդ մրցանակի:
Մրցույթի կազմ-կոմիտեի կողմից ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին ու քոլեջի դասախոսներին շնորհվել է հատուկ շնորհակալական դիպլոմներ` մրցույթին լավագույն մասնակիցներ պատրաստելու համար:
Օրերս, ԵՄԱՊՔ-ում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը: Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մրցույթին առցանց մասնակցած ուսանողներին ու դասախոսներին փոխանցեց մրցանակային դիպլոմներն ու շնորհակալագրերը: Տնօրենը կարևորելով դասախոսների նվիրված աշխատանքը շեշտեց, որ դրա արդյունքը միջազգային մրցույթում սաների մրցանակային բարձր հորիզոնականներն են ու գրանցած հաջողությունները:
Ի դեպ, Ղազախստանի հանրային հեռուստատեսության կողմից կազամկերպվող Ալմա Աթա քաղաքի հիմնադրման տոնակատարություններին նվիրված մեծ համերգին, որին մասնակցել են տեղի և աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ճանաչված և սիրված երաժիշտներ, հանդես է եկել նաև ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով ընդգրկված էր մրցույթի ժյուրիի կազմում:
«BOZTORGAI» XXII երեխաների և պատանի կատարողների արվեստի ամենամյա միջազգային մրցույթին մասնակցում էին աշխարհի 20 երկրներից 120 մասնակից կատարողներ, պարային համույթներ՝ անձամբ և առցանց: