ԵՄԱՊՔ-ն և Հայաստանի պատմության թանգարանը համագործակցության հուշագիր կնքեցին
Երեկ Երևանի
մշակույթի և արվեստի պետական քոլեջի և Հայաստանի պատմության թանգարանի միջև
կնքվեց համագործակցության հուշագիր։
ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Երկու ՊՈԱԿ-ների տնօրենները մի շարք համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար, ձեռք բերեցին պայմանավորվածություններ։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։ Ինչպես նաև, ԵՄԱՊՔ-ի ուսանողների համար թանգարանը, որպես պրակտիկ հարթակ տրամադրելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։