Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն այցելեցին Մատենադարան
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Կոսմետիկա
և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն օրերս այցելել էին
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Շրջայցի ընթացքում ուսանողները, կուրսղեկ Գայանե Պողոսյանի ուղեկցությամբ, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հայերեն ձեռագիր մատյաններ, միջնադարյան գրքեր, հին ձեռագրեր և այլ արժեքավոր իրեր։