«Էստրադային արվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները այցելեցին գրականության և արվեստի թանգարան
Օրերս, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական
քոլեջի «Էստրադային արվեստ» մասնագիտության
2-րդ կուրսի ուսանողները, գրականության դասախոս Սոնա Վանյանի և կուրսղեկ Էլմիրա Վարդանյանի ուղեկցությամբ, այցելեցին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։
Թանգարանի 5 սրահներից յուրաքանչյուրում ներկայացված էին հայ մշակույթի կարկառուն նվիրյալները` գրականության, երաժշտության, թատրոնի, կինոյի ոլորտներում։
Ապագա արվեստագետները թանգարանից հեռացան և՛ ոգեշնչված, և՛ նորանոր գիտելիքներով զինված։