«Հաշվապահական հաշվառում» 2-րդ կուրսի ուսանողների 1 օրը՝ ՀՀ Կենտրոնական բանկում
«Ազնավուր»
քոլեջի «Հաշվապահական հաշվառում» 2-րդ և «Ռեժիսուրա» 2-րդ կուրսերում սովորող ուսանողները,
«Սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և ընդհանուր բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչ`
Ք. Սավթալյանի, դասախոս` Էլեն Սարգսյանի նախաձեռնությամբ և մեթոդիստ` Ալինա Հոսյանի
ուղեկցությամբ այցելել են ՀՀ Կենտրոնական բանկ։ Այցը տեղի է ունեցել ուսումնական պրակտիկայի շրջանակում, որի ընթացքում
«Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունում սովորող ուսանողները ամրապնդել են իրենց
մասնագիտական գիտելիքները։
Այցի ընթացքում ներկայացվել է ՀՀ բանկային համակարգը, Կենտրոնական բանկի դերը, գործառույթները՝ դրամի թողարկում, շրջանառություն, սղաճ, գների կարգավորման մեխանիզմներ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահմանում։ Ինչպես նաև ներկայացվ է ԿԲ-ի ստեղծման նախապատմությունը, ուսանողները ծանոթացել են անվանական մետաղադրամների, թղթադրամների թողարկման կարգին և տեսականուն։
Շրջայցի արդյունքում ուսանողները իմացել են, թե ինչպես տարբերակել իրական թղթադրամը՝ կեղծից։
Բացի շրջայցից, քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով ուսանողները հնարավորություն են ունեցել հնչեցնել իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ։ Կենտրոնական բանկից ուսանողները դատարկաձեռն չեն վերադարձել, բանկի կողմից ուսանողներին տրվել են սիմվոլիկ նվերներ։