«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան՝ «Ալեքս տեքստիլի» արտադրամասում
«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, ուսումնական պրակտիկայի շրջանակներում «Սոցիալ-տնտեսագիտական,
հումանիտար և ընդհանուր բնագիտական առարկաների» ամբիոնի վարիչ Քրիստինե Սավթալյանի
և նույն ամբիոնի դասախոս Էլեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել էին «Ալեքս Տեքստիլ»
ընկերության արտադրամաս։
Ուսանողներին արտադրամասում ներկայացվել է արտադրական ողջ գործընթացը ըստ տեխնոլոգիական վերամշակման փուլերի հերթականության։ Իսկ ատադրամասի հաշվապահությունում ուսանողները հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր հաշվապահ` Ռազմիկ Սարուխանյանի հետ, ով ներկայացրել է գլխավոր հաշվապահի գործառույթները և պատասխանել ուսանողների կողմից բարձրացրած ամենատարբեր հարցերին։
Հանդիպումն անցել է մասնագիտական երկկողմ ակտիվ քննարկման և գործնական մասի ապահովմամբ, ինչ արդյունքում ուսանողները հեռացել են իրենց հետաքրքրող հարցերին ստանալով սպառիչ պատասխաններ և ձեռք բերել մասնագիտական տեղեկատվության մեծ պաշարով։