44-օրյա պատերազմում հերոսացած Արեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Արեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Արենը սովորում էր քոլեջի Դերասանական արվեստ մասնագիտության 3-րդ կուրսում։ Կիսատ թողնելով ուսումը
2020 թվականի ամառային զորակոչին Արենը մեկնեց ժամկետային զինվորական ծառայության։ Արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմում, նա իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը և անմահացավ երկնային արքայության լույսերում։
Արեն Հովհաննիսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Քոլեջի աշխատակազմը և ուսանողները խորը ցավ և ափսոսանք են ապրում Արենի կորստի համար։ Ի պատիվ մեր հերոս ուսանողի, քոլեջում Արենի անուն է կրում իր սիրելի լսարանը։
Սիրելի Արեն, Քո սխրանքն անմահ է, Քո անունը վառ՝ մեր սրտերում։