Ազնավուր քոլեջի ուսանողներն այցելել էին Նկարիչների միություն
Օրերս,
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում
և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Անի Էլոյանի ուղեկցությամբ և
«Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողնեը՝ դասախոս Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել էին «Հայաստանի նկարիչների միություն»։ Միության ցուցասրահներից մեկում տեղի
ունեցավ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյակին
նվիրված ցուցահանդեսի բացումը։
Ներկայացված էին ժամանակակից ստեղծագործող արվեստագետների աշխատանքներ, որոնք դասավանդում են Մանկավարժական համալսարանում։
Ցուցահանդեսի դիտումն անցավ բավականին հագեցած և հետաքրքիր քննարկումներով: Ուսանողները ծանոթացան արվեստագետների հետ և հետաքրքրությամբ ուսումնասիրեցին նրանց աշխատանքները։
Նման այցելությունները
և շփումները կարևոր են ապագա նկարիչների և ստեղծագործողների համար։