Թանգարանների գիշերը, Ազնավուր քոլեջը համերգային ծրագրով Էրեբունի թանգարանում էր
Մայիսի 21-ին՝ Թանգարանների գիշերվա շրջանակում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բազմաբովանդակ ծրագրերին մասնակից էր նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Մաեստրո Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ, քոլեջի ուսանողներից կազմված նվագախումբը, ներկայացավ ջազ-փոփ երաժշտության համերգով։
«Թանգարանն այսօր մի այնպիսի կետ է որտեղ մեծ
ջանքեր պետք է ներդրվի, ցանկացած աշխատակցի կողմից, որպեսզի թանգարանը կարողանա գոյատևել։
Կարևոր խնդիր կա, որն այսօր իրականացվում է բոլոր թանգարանների տնօրենների, ի դեմս
Էրեբունի թանգարանի ղեկավարության կողմից։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել թանգարանի
բոլոր աշխատակիցներին, նախ օրեր առաջ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես
նաև Թանգարանների գիշերվա առթիվ», - համերգային
ծրագրի ավարտին, ողջունելով ներկաներին ասաց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը
ապա շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը՝ քոլեջին իր հարկի տակ ընդունելու
և օրվա գեղեցիկ մշակութային սկիզբ տալու համար։
«Ուզում եմ, հենց այստեղից հայտարարել, որ շուտով «Էրեբունի» թանգարանի հետ կունենանք հրաշալի ու հսկայական մշակութային նախագիծ, որի մասին ապագայում առավել մանրամասն կներկայացնենք»,- հայտարարեց Վ․Կիրակոսյանը։
«Մեզ այս գեղեցիկ տոնը պարգևելու համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջին, հանձինս՝ տնօրեն Վրեժ Կիրակոսյանի և մաեստրո Խաչիկ Սահակյանի։ Հավատացեք, ձեր ներկայությունը մեծապես նպաստելու է մեր թանգարանի և Էրեբունու բրենդի հանրահռչակմանը։ Կարծում եմ, մեր համատեղ լավագույն նախագծերը դեռևս առջևում են»,- իր խոսքում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Համերգային ծրագիրը կարող եք դիտել այստեղ․