Խորեոգրաֆիայի վարպետ Վալերի Րյաբչուկը ԵՄԱՊՔ ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում պարային եռուզեռ
էր․ «Պարարվեստ» մասնագիտություն ուսումնասիրող
1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, պարային կեցվածք ընդունած ջանում են սերտել եվրոպական պարահանդեսային պարերի նրբություններն ու գաղտնիքները։
«Պարարվեստ» մասնագիտության դասախոս Արսեն Մելքոնյանի նախաձեռնությամբ, Հայաստանում էր համաուկրաինական ֆեդերացիայի մրցավար, Ուկրաինայի էստրադային արվեստի վաստակավոր դերասան, փոփ արվեստի վաստակավոր գործիչ, «Իմպուլս» խորեոգրաֆիկ ստուդիայի ղեկավար-մեթոդիստ, «Արսենալ-լատինո» սպորտային պարերի ստուդիայի պարուսույց ՎԱԼԵՐԻ ՐՅԱԲՉՈՒԿԸ։
Պարային պլաստիկ շարժումների
արանքում, խորեոգրաֆիայի վարպետը, դեմքի դրական ժեստերով ապացուցում է, որ գոհ է վարպետության դասին մասնակից
ուսանողների ցուցաբերած արդյունքներից։
Հայկական հյուրընկալ բնավորությանը
հավատարիմ ԵՄԱՊՔ-ի ուսանողներն էլ դատարկաձեռն չճանապարհեցին հյուրին, խորեոգրաֆիկ
գաղտնիքները սերտելուց հետո Սևանավանքի պատկերով հուշանվեր նվիրեցին։
ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը,
համագործակցության և ցուցաբերած աջակցության համար, Վալերի Րյաբչուկին պարգևատրեց քոլեջի
պատվոգրով և հուշամեդալով։