Ազնավուր քոլեջում Հաշվապահական թվերն ու արվեստը մեկտեղվեցին
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջում մեկտեղվել էին հաշվապահական թվերն ու արվեստը։ Քոլեջի շրջանավարտ Էլեն Սարգսյանի նախաձեռնությամբ, խաղ-ներկայացման
միջոցով, «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, 1-ին կուրսի
ուսանողների համար տնտեսագիտական բազային գիտելիքները մատուցեցին արվեստի լեզվով։
Իսկ, երբ հերթը հասավ աշխատանքի ընդունելու համար կադրեր փնտրելուն, խաղ-հարցազրույց անցկացնելու համար ուսանողները օգնության դիմեցին դահլիճում գտնվող քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մարինե Մխոյանի։
Մանրամասները՝ տեսանյութում․