Ռ․Մելիքյան և Շ․Ազնավուր քոլեջների միջև համագործակցության հուշագիր կնքվեց
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան
պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը համագործակցության հուշագիր
կնքեցին։
Արվեստի երկու կրթօջախների միջև կնքված երկկողմ համագործակցության հուշագրի արդյունքում, կողմերը ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան առաջիկա տարիներին։ Համագործակցության ընթացքում կողմերը միմյանց կցուցաբերեն ակադեմիական, մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու աջակցություն։
Հանդիպմանը ներկա էր նաև Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի բարձրագույն մասնագիտական խորհրդի պատվավոր անդամ, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: Պրոֆեսորը սակայն, «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին, երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանին և քոլեջի «Երաժշտության» ամբիոնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանին դատարկաձեռն չճանապարհեց։ Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի անունից, Արմեն Բուդաղյանը «Ազնավուր» քոլեջի գրադարանին նվիրեց հայ անվանի երաժիշտ-ստեղծագործողների մի շարք արժեքավոր գրքեր, երաժշտական գրականության բացառիկ նմուշներ և հարակից նյութեր: