Գրականության բաց դաս՝ Կոմիտասի անվան Պանթեոնում (Տեսանյութ)
Օրերս,
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 2-րդ կուրսի
ուսանողները, «Հայ գրականություն» առարկա դասավանդող դասախոս Կարինե Գրիգորյանի նախաձեռնությամբ,
Կոմիտասի անվան Պանթեոնում էին։ Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Հրանտ Մաթևոսյանի,
Կոմիտասի և այլ երևելիների ստեղծագործությունները հնչում էին բաց երկնքի տակ։
Ուսանողները, Կոմիտասի անվան Պանթեոնում, ուր ամփոփված են մշակույթի, հասարակական-քաղաքական անվանի գործիչների աճյունները, բաց դասի ֆորմատով շրջելով զբոսայգի-գերեզմանատանը, յուրաքանչյուր անվանի գործչի շիրմի մոտ նախ ծաղիկներ խոնարհեցին, ապա՝ ասմունքեցին նրանց ստեղծագործություններից։
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում․