Այսօր հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Նոյեմբերի 5-ը ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, հայկական պարի լեգենդ ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ծննդյան օրն է: Այս տարի նա կդառնար 96 տարեկան:
Նախորդ տարի, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տնօրեն Վրեժ Կիրակոսյանի նախաձեռնությամբ, հայ պարարվեստի երախտավորի 95-ամյա հոբելյանը նշանավորվեց Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանի բացումով: Թանգարանում տեղ են գտել Խանամիրյանի իրերը, մրցանակներն ու այլ կարևոր մասունքներ:
Իսկ թանգարանի բացմանը հաջորդած ցերեկույթին, Խանամիրյանի սան, քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության դասախոս լուսահոգի Նելլի Աբովյանի վերաբեմադրությամբ, խանամիրյանական պարերը քոլեջի բեմում ներկայացվեց «Պարարվեստ» մասնագիտության ուսանողների կատարմամբ:
Վանուշ Խանամիրյանի 95-ամյակին նվիրված միջոցառումը կարող եք դիտել տեսանյութում․