Սամվել Գասպարյանը պարգևատրվեց Շառլ Ազնավուր քոլեջի Ոսկե հուշամեդալով. տեսանյութ
Լեգենդար հայորդի, ֆրանսահայ երգիչ,
երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի
ծննդյան 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի
պետական քոլեջը ստեղծել է «Շառլ Ազնավուր» Ոսկե մեդալ։ Լեգենդի անվանական մեդալը տրվում
է հայ ազգային մշակույթը և կրթությունը հանրահռչակելու, հասարակական և այլ ոլորտներում
ներդրած ավանդի ու մատուցած ծառայության համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Ոսկե մեդալով «Ազնավուր» քոլեջն իր երախտիքն է հայտնում այն մարդկանց ովքեր քոլեջի ապագայի և Շառլ Ազնավուրի թողած ժառանգությունը հանրահռչակելու համար մեծ գործ են անում։
Աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքին և գործունեությանը նվիրված գրքերի, ինչպես նաև Շառլ Ազնավուրի հարուստ երգացանկից մոտ 500 ստեղծագործություն թարգմանելու գործում ունեցած մեծ ավանդի համար Շառլ Ազնավուր քոլեջի 7-րդ Ոսկե հուշամեդալը տրվեց «Արեգ» հրատարակչության հիմնադիր տնօրեն, լրագրող, թարգմանիչ՝ Սամվել Գասպարյանին։
Ոսկե մեդալը, «Հայաստան Արցախ Սփյուռք» 14-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, Սամվել Գասպարյանին հանձնեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մետաքսյա Միրզոյանի և Մարինե Մխոյանի։