Գարնանային գույները՝ նորաձևության էսքիզներում․ ցուցահանդես՝ «Ազնավուր» քոլեջում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «Գարնանային գույներ» խորագիրը կրող
ցուցահանդեսը։
«Արվեստի» ամբիոնի դասախոս Քրիստինե Գրիգորյանի նախաձեռնությամբ կայացած ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեց քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների թեմատիկ աշխատանքները։
Ցուցահանդեսում ներկայացված էր «Հագուստի մոդելավորում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների գրաֆիկական աշխատանքները՝ համադրված բիոնիկա թեմայով։ Հավաքածուն ներառում էր նաև բուսական ու կենդանական աշխարհը՝ նորաձևության մեջ, ինչպես նաև՝ հայկական ազգային հագուստի տարազի ոճավորված տարբերակները։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Ավետիսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։