Պարի միջազգային օրը նշվեց «Ազնավուր» քոլեջում․ տեսանյութ
Օրերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան
մշակույթի և արվեստի պետական քոլեջում պարային համերգային ցերեկույթով նշվեց Պարի միջազգային
օրը:
Միջոցառման առաջին հատվածում ցուցադրվեց հայկական պարի լեգենդների մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեցին պարային կատարումներ՝ քոլեջի դասախոսներ Սաթենիկ Ավետիսյանի, Ալինա Դանիելյանի, Թամարա Գալոյանի, և Աննա Հակոբյանի բեմադրություններով։ Պարային համարներում հանդես եկան քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության տարբեր կուրսերում սովորող ուսանողերը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Կիրակոսյանի և «Ռեժիսուրա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Խաչատրյանի: