Մասնագիտական կողմնորոշման շրջայց՝ Պոլիտեխնիկական համալսարանում
Երևանի
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում»
և « Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտությունների
3-րդ և 2-րդ կուրսերում սովորող ուսանողները, քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու
Լիլիթ Եղիազարյանի ուղեկցությամբ, մասնագիտական կողմնորոշման շրջայց ունեցան Հայաստանի
ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Դիզայնի և կերպարվեստի ամբիոն»-ում:
«Ազնավուր» քոլեջի ուսանողներին ամբիոնի դասախոսներ Ջուլիա Բադունցը և Արմինե Սոլոմոնյանը շրջայցի միջոցով ծանոթացրին «Միջավայրի դիզայն», «Գրաֆիկական դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններն ու հեռանկարները: Որից հետո ուսանողները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի և անկեղծ զրույցի միջոցով առավել մանրամասն ստանալ մասնագիտություններին վերաբերող իրենց հուզող հարցերի պատասխանները՝ «Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի» վարիչ Լևոն Թոքմաջյանից:
Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ․