«Ազնավուր» քոլեջի ուսանողուհի Անժելա Ալբերտյանը Մոսկվայում ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի հոբելյանական համերգին
Մայիսի 22-ին՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի է ունեցել հոբելյանական համերգ։ Հոբելյանական համերգն ընթացել է Մոսկվայի «Ռուս ֆիլհարմոնիկ» սիմֆոնիկ նվագախումբի մասնակցությամբ՝ հրավիրյալ դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։
Երեկոյի ընթացքում հնչել են լեգենդար շանսոյնիեի սիրված կատարումները՝ մենակատարներ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի անդամներ՝ Սուրեն Պլատոնով, Կարինե Ասիրյան, Գագիկ Եզակյան, Դմիտրի Նեստերով և Հայաստանից հրավիրված արտիստ Նաիրա Մանուչարյան և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի, Առնո Բաբաջանյան ոսկե ֆոնդի անդամ, Աիդա Ազնավուր կրթաթոշակակիր Անժելա Ալբերտյանը։
Շառլ Ազնավուրի երգացանկից Անժելայի կատարմամբ «Je t'attends» և «Ave Maria» ստեղծագործությունները բուռն ընդունելության է արժանացել հանդիսականի կողմից։ Իսկ Սայաթ-Նովայի «Յես քո ղիմեթը» ստեղծագործությունը կատարել է Գագիկ Եզակյանի հետ։ Ի դեպ, այս երգը Շառլ Ազնավուրը կատարել է դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ։ Ազնավուրի «Pour toi Armenie»՝ «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունը բոլոր մասնակիցները կատարել են հոբելյանական համերգի ավարտին։
Լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին ներկա են եղել Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ, ՌԴ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես ստեղծագործական, այնպես էլ գիտական մտավորականության ներկայացուցիչներ, հոգևորականներ, դեսպաններ և հասարակական կազմակերպություններ։
Մոսկվայում կայացած համերգից Անժելա Ալբերտյանի ելույթներից հատվածները՝ դիտեք տեսանյութերում․