«Ազնավուր» քոլեջը «Սասունցի Դավիթ» ներկայացումով հյուրախաղերով Ստեփանավանում էր
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոն»-ը վերջերս «Սասունցի Դավիթ» ներկայացումով,
յուրախաղերով հանդես եկավ Ստեփանավան քաղաքի մշակույթի և ժամանցի կենտրոնում։
Բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ «Սասունցի Դավիթ» ներկայացման մեջ զբաղված են քոլեջի «Դերասանական արվեստ», «Էստրադային արվեստ», «Ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտություններում սովորող ուսանողները։
«Սասունցի Դավիթ» ներկայացումը բեմադրվել է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի առաջարկությամբ և նախաձեռնությամբ։
Պարերը՝ քոլեջի դասախոսներ Նելլի Աբովյանի և Սաթենիկ Ավետիսյանի։
Հագուստները՝ քոլեջի դասախոս Նարինե Հովհաննիսյանի։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամ՝ այստեղ․
Ներկայացման հյուրախաղն ամբողջությամբ՝ դիտե՛ք տեսանյութում․
Տեսանյութը՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։