«Չինար ես»․ քոլեջի ուսանողուհի Անժելա Ալբերտյանի կատարումը՝ Կոմիտաս թանգարանի բակում
Վերջերս Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Գործիքային
կատարողական արվեստ» մասնագիտության առաջին «Երգեցողություն» մասնագիտության առաջին
և երկրորդ կուրսերում սովորող ուսանողները,
դասախոս Գայանե Մանուկյանի ուղեկցությամբ այցելել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
Թանգարանի 8 թեմատիկ սրահներում ուսանողները ուսումնասիրել են հայ ազգային դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, երաժշտագետ-բանահավաք, խմբավար, երգիչ, մանկավարժ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգությունը, կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը։ Ինչպես նաև բացահայտել նրա կյանքի բացառիկ դրվագները:
Ի դեպ, թանգարանում գտնվող Կոմիտաս վարդապետի դաշնամուրի վրա վերջին անգամ թույլատրվել է նվագել միայն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 2015 թվականին նրա վերջին անգամ Հայաստան այցելության ժամանակ։
Ավանդույթը չխախտելով թանգարանի բակում, Վարդապետի հուշարձանի մոտ, քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողուհի Անժելա Ալբերտյանը Կոմիտասի թողած ժառանգությամբ ոգեշնչված, ինքնաբուխ երգել է «Չինար ես» ստեղծագործությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․ այստեղ․