Համագործակցության հուշագիր՝ «Կվիստի» նորաձևության ստուդիայի և «Ազնավուր» քոլեջի միջև
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը և «Կվիստի» նորաձևության ստուդիան համագործակցության հուշագիր կնքեցին։
Երկկողմ կնքած հուշագրի արդյունքում, «Ազնավուր» քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումնական և մասնագիտական պրակտիկան անցկացնել նորաձևության ստուդիայում։ Իսկ հեռանկարում, իրենց լավագույնս դրսևորած ուսանողները կմնան, որպես աշխատակից։
Կողմերը, քննարկելով հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման համար ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականություն կդառնան կարճ ժամանակահատվածում։