Քոլեջի ուսանողները այցելեցին Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան
«Լուսանկարչական գործ» և «Կոսմետիկա
և դիմահարդարման արվեստ» 1-ին կուրսի ուսանողները, հայ գրականության դասախոս Սոնա Վանյանի
հետ, այցելեցին Եղիշե Չարենից անվան Գրականության և արվեստի թանգարան։
Թանգարանի 5 սրահներից յուրաքանչյուրում ներկայացված էին հայ մշակույթի կարկառուն նվիրյալները` գրականության, երաժշտության, թատրոնի, կինոյի ոլորտներում։
Ուսանողները ստացան համապարփակ տեղեկատվություն և արժեքավոր գիտելիքներ։