Գործնական դասընթաց՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության ուսանողների համար
Երևանի
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Հաշվապահական հաշվառում»
մասնագիտության 2-րդ կուրսում սովորող ուսանողների մասնագիտական կարողություններն ու
հմտությունները ամրապնդելու համար, «Սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և ընդհանուր
բնագիտական առարկաների» ամբիոնի դասախոս Էլեն Սարգսյանի նախաձեռնությամբ վերջերս քոլեջում
տեղի ունեցավ գործնական դասընթաց։
«Աութսորսինգ» ՍՊԸ-ի հաշվապահ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Լուիզա Աղանյանը գործնական դասընթացի միջոցով ուսանողներին ներկայացրեց ՀԾ-Հաշվապահ 7 ծրագիրը հետևյալ թեմաների շրջանակներում`
1․Ֆիանանսական վիճակի մասին» և «Ֆինանսական արդյունքի մասին» հաշվետվությունները։
2․ Հաշվապահական հաշիվները և հաշվային պլանը։
3․ Կրկնակի գրանցման եղանակը և հաշիվներում գրանցումների կատարումը։
4․ Շրջանառության տեղեկագիրը։
5․ Սինթետիկ և անալիտիկ հաշվառումը։
6․ Գործարքների փաստաթղթավորումը և փաստաթղթաշրջանառության համակարգը։
Գործնական դասընթացի արդյունքում ուսանողները ծանոթացան նաև taxservice հարկային հաշվառման համակարգին:
Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկումներով և կրկին հանդիպելու պայմանով: