Մասնագիտական կողմնորոշման շրջայց՝ 168 հիմնական դպրոցի աշակերտների համար
Մասնագիտական ճիշտ կողմոնորշումը
կարևորելով Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը իր հյուրընկալ
դռներն էր բացել Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 Հիմնական Դպրոցի 8-9-րդ դասարաններում
սովորող աշակերտների առջև։ Դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մովսիսյանի ուղեկցությամբ, աշակերտների
համար մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջայցն իրականացրեց քոլեջի Կարիերայի
կենտրոնի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը։
Համար 168 հիմնական դպրոցի աշակերտները եղան քոլեջի լաբորատոր լսարաններում, այդ թվում և հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում, ծանոթացան պարասրահ-թանգարանում տեղ գտած Վանուշ Խանամիրյանի անձնական իրերին՝ այդ թվում նրա պարային հագուստները, որոնք լեգենդը կրում էր կյանքի վերջին տարիներին մասնակցած պարային ելույթների ժամանակ, աշխատանքային ու մասնագիտական լուսանկարներ ու խանամիրյանական վերջին բեմադրությունների էսքիզներ։
Աշակերտները եղան «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում», «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «պարարվեստ», «Ռեժիսուրա» և այլ մասնագիտական լսարաններում ընթացող դասապրոցեսներին։
Իսկ «Լուսանկարչական գործ» մասնագիտության լաբորատոր լսարանում, որտեղ գործնական դասապրոցես էր ընթանում, աշակերտներն ունեցան անհատական լուսանկարներ։
Շրջայցի ավարտին երաժիշտ Ակսել Բակունցի անունը կրող դահլիճումաշակերտները հնարավորություն ունեցան դիտելու «Ուսանողական թատրոնի» «Աղավնի» մոնոներկայացումը, որը ցուցադրվեց «Արմմոնո» թատերական միջազգային մոնոներկայացումների փառատոնում։ Այն պատմում է Ասորեստանի Շամիրամ Թագուհու սիրո պատմությունը՝ Արա Գեղեցիկի հանդեպ։ Պիեսում նկարագրված է Շամիրամի վերջին գիշերը զնդանում և նրա հոգեկան վիճակը։
Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Մանուկյանի դերակատարմամբ «Աղավնի» մոնոներկայացումը բեմադրել է «Մշակույթի ամբիոն»-ի դասախոս Անահիտ Մազմանյանը:
Դպրոցի աշակերտները «Ազնավուր» քոլեջից հեռացան տպավորված ու խոստացան կրկին վերադառնալ քոլեջ՝ արդեն ուսանողի կարգավիճակում։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։