Մասնագիտական կողմնորոշման շրջայց՝ 66 հիմնական դպրոցի աշակերտների համար
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան համար 66 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում սովորող աշակերտներին՝ դպրոցի ուսուցիչ Ս․ Անդրիասյանի ուղեկցությամբ։
Քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանը ողջունեց աշակերտներին, ապա՝ մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջայց իրականացրեց աշակերտների համար։ Այցի ընթացքում աշակերտները եղան քոլեջի լաբորատոր-լսարաններում, հետևեցին ուսանողների մասնագիտական գործնական դասապրոցեսներին։
Հենց առաջին հարկում «Հագուստի մոդելավորում և նախագծում»
մասնագիտության լսարան-արտադրամասում աշակերտները ծանոթացան ուսանողների նախագծած և մոդելավորած
հագուստների ստեղծման գործընթացին։ Ուսանողները դասապրոցեսին կարում էին արդեն իսկ
իրենց նախագծած կոստյումները։
Ապա՝ ներկա եղան «Լուսանկարչական գործ» մասնագիտության դասապրոցեսին, որտեղ «Մշակույթի» ամբիոնի լուսանկարչության դասախոս Գեղամ Հախվերդյանը ուսանողների հետ վարում էր պրակտիկ դաս։
Հաջորդ լսարանում՝ 66 դպրոցի աշակերտները եղան «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների դասապրոցեսին, «Արվեստի» ամբիոնի վարիչ Անի Ավագյանը աշակերտներին ներկայացրեց ուսանողների ամենօրյա դասապրոցեսների թեմաներին, Իսկ այդ ընթացքում ուսանողները զբաղված էին արվեստի նմուշների կրկնօրինակմամբ։
Շրջայցի ընթացքում աշակերտները եղան նաև հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում, որտեղ ընթանում էր «Պարարվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների դասապրոցեսը՝ պարուսույց Թամարա Գալոյանի ղեկավարությամբ։ Ուսանողները հյուրերին դիմավորեցին պարային ողջույնով։ Աշակերտները նաև ծանոթացան պարասրահ-թանգարանում տեղ գտած Վանուշ Խանամիրյանի անձնական իրերին, պարային հագուստներին, որոնք նա կրում էր կյանքի վերջին տարիներին մասնակցած պարային ելույթների ժամանակ, տեսան աշխատանքային ու մասնագիտական լուսանկարներն ու պարի լեգենդի վերջին բեմադրությունների էսքիզները։
Մասնագիտական կողմնորոշման շրջայցի
ընթացքում դպրոցի աշակերտները փոքրիկ զրույց-հանդիպում ունեցան «Ուսանողական թատրոն»-ի
ղեկավար, բեմադրիչ, դերասան Համլետ Թադևոսյանի հետ։
Շրջայցը եզրափակվեց երաժիշտ Ակսել Բակունցի անունը կրող դահլիճում, որտեղ աշակերտները հնարավորություն ունեցան դիտելու «Ուսանողական թատրոնի» «Աղավնի» մոնոներկայացումը, որը ցուցադրվեց «Արմմոնո» թատերական միջազգային մոնոներկայացումների փառատոնի շրջանակում։ Այն պատմում է Ասորեստանի Շամիրամ Թագուհու սիրո պատմությունը՝ Արա Գեղեցիկի հանդեպ։ Պիեսում նկարագրված է Շամիրամի վերջին գիշերը զնդանում և նրա հոգեկան վիճակը։ Քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Մանուկյանի դերակատարմամբ «Աղավնի» մոնոներկայացումը բեմադրել է «Մշակույթի ամբիոն»-ի դասախոս Անահիտ Մազմանյանը:
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Հովհաննիսյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ այստեղ․