Քոլեջի ուսանողները դիտեցին ՄԽԱՏ դպրոց- ստուդիայի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» ներկայացումը
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի նախաձեռնությամբ և «Հայֆետ» փառատոնի աջակցությամբ, քոլեջի «Էստրադային արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Յանա Գաբրիելյանի ուղեկցությամբ հնարավորություն ունեցան դիտելու ներկայացումը:
«Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ, որտեղ ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում էին, այլև տարբեր երաժշտական գործիքներ էին նվագում։ Ներկայացում իսկական հոգեբանական և թերապևտիկ հեքիաթ է, որը թե´ մեծերին, թե´ փոքրերին անմոռանալի պահեր պարգևեց:
Մանրամասները՝ տեսանյութում․