«Երաժշտական գլխարկ» մրցույթում քոլեջի ուսանողուհու լուսանկարը դարձել է հաղթող
Թանգարանների միջազգային օրը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լուսանկարչական մրցույթ՝ «Երաժշտական գլխարկ» խորագրով։ Մրցույթի շրջանակում թանգարանի այցելուները Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ և 2-րդ կուրսի ուսանողներ Լիա Լազարյանի, Սիրանուշ Հովհաննիսյանի և Սոնա Պետրոսյանը պրոֆեսիոնալ տեսախցիկի առջև հայտնվելով հնարավորություն ունեցան պրոֆեսիոնալ և երաժշտական լուսանկար ունենալ:
Մրցույթի կանոնների համաձայն, ստացված լուսանկարները տեղադվեցին թանգարանի ֆեյսբուքյան էջում և առավելագույն հավանումներ ստացած լուսանկարի հեղինակը դարձավ «Ազնավուր» քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Հովհաննիսյանը, ով թանգարանի կողմից արժանացավ պատվոգրի: Իսկ նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սոնա Պետրոսյանը և Լիա Լազարյանը արժանացան շնորհակալագերի: