Ներկայացման փորձեր ու ֆիմերի դիտումներ. հագեցած պրակտիկա «Էստրադային արվեստ» 3-րդ կուրսում
«Էստրադային արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, ուսումնակսն պրակտիկայի շրջանակում, պրակտիկայի ղեկավար, դասախոս Յանա Գաբրիելյանի ուղեկցությամբ, ներկա են եղել Աբելյան արվեստի դպրոցի ավարտական խմբի ներկայացումների փորձերին: Ուսանողները «Բոհեմ» թատրոնի բեմում հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հենրի Խաչատրյանի «Դեպի երազանք» մյուզիքլի, ինչպես նաև Յանա Գաբրիելյանի ռեժիսուրայով «Ներկայացում եղանի շուրջ» փոքրիկ մենախոսությունների գլխավոր փորձերին, ապա՝ դիտել առաջնախաղերը:


Պրակտիկայի շրջանակում ուսանողները դիտել են նաև Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհին» ասմունք-ներկայացման և Սոնա Վանյանի «Մարդը և մարտը 2» հայրենասիական ներկայացման առաջնախաղերը:

Ուսանողները նաև ներկա են եղել Հենրի Խաչատրյանի «Արդարության հետքերով», և «Պատմության ուժը» գեղարվեստական ֆիլմեի պրեմիերային: